Կրթության որակով ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, երրորդում` Գերմանիան: Այսպիսին են սեպտեմբերի 11-ին հրապարակված HSBC բանկային խմբի հետազոտությունները արդյունքները:

Չորրոդ տեղը զբաղեցնող Ավստրալիան օտարերկրյա ուսանողների համար ամենաթանկ երկիրն է ճանաչվել: «Կանաչ մայրցամաքում» ուսուցման ու բնակության համար տարեկան միջինում 42 հազար դոլար է պահանջվում: Սա 3 հազար դոլարով ավելին է, քան, օրինակ Սինգապուրում: Ընդ որում, Հնդկաստանում սովորող օտարերկրացու համար պահանջվող ծախսերը միջինում տարեկան 6 հազար դոլար են կազմում: HSBC-ի եզրահանգումներով` օտարերկրյա ուսանողների համար ամենաթանկ երկրների ցանկում են նաեւ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հոնկոնգը, Կանադան, Ֆրանսիան, Մալայզիան, Ինդոնեզիան, Բրազիլիան, հաղորդում է Deutsche Welle-и ռուսական ծառայությունը:

 «Հիմնական պատճառը, որով ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են արտասահման սովորել, օտար լեզուների ուսուցումն է, այլ երկրների մարդկանց հետ շփման փորձը եւ անկախությունը», - հետազոտության արդյունքները մեկնաբանել է HSBC բանկի խմբի ներկայացուցիչ Սայմոն Ուիլյամսը: