ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը 3,2 մլն դոլար է տրամադրել կապիկներին հարբեցնելու համար, որպեսզի պարզի՝ մարմնի հյուսվածքների վրա ինչպիսի՞ ազդեցություն է ունենում ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Washington Times-ին:

Ինչպես նշվում է, սա միասնական նախագիծ չէ: Այսպես, Միսուրիի համալսարանին 70 հազար դոլար են առանձնացրել ուսումնասիրության համար, որպեսզի պարզվի՝ հաղորդագրություն ուղարկումը շահադրդ՞ում է, արդյոք, ուսանողներին ավելի քիչ խմել, դրանով իսկ «նվազեցնելով ալկոհոլի օգտագործման վնասակար հետեւանքները»: Ընդհանրապես, վերջին տարիներին առողջապահության նախարարությանը այնքան անմիտ նախագծեր է ֆինանսվարել, ինչպես օրինակ, մկան հարբածության կամ հարբած կառավարումից սուր զգացողություններ փնտրող օդաչուների ուսումնասիրոթյունը: