Լոուրենս Արաբացու կողմից նկարված քարտեզի սխեմատիկ ուրվագիծը Լոնդոնում աճուրդի է հանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Daily Mail թերթին:
Խունացած դեղին թղթի վրա նկարված քարտեզում սխեմատիկորեն պատկերված է Արաբական թերակղզու հյուսիսը, մասնավորապես՝ Նեֆուդ անապատով դեպի Ակաբա նավահանգիստ Լոուրսենսի ճանապարհը, որի զավթմանը՝ 1917թ., վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել: Հայտնի ճանապարհորդ եւ հետախույզցը այն նկարել է 1918-1922թթ. ժամանակահատվածում: Փորձագետները կարծում են, որ դա դեպի Ակաբա Լոուրենսի ճանապարհը պատկերող միակ քարտեզն է:
Sothebys աճուրդի սակարկությունները նախատեսվում են նոյեմբերի 4-ին: Սպասվում է, որ գործարքի գումարը կարող է մոտ 100 հազար ֆունտ սթեռլինգ կազմել:





























