Նիդերլանդներում ճանաչել են Ուկրաինայի ավիաաղետի 211 զոհերի մարմինները: Այդ մասին հաղորդել է թագավորության անվտանգության եւ արդարադատության նախարարությունը:
Ինչպես ընդունված է, նման դեպքերում առաջինը տեղեկացնում են մահացածների հարազատներին: Օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիությունը չի հայտարարվում՝ համապատասխան երկրների դեսպանատների խնդրանքով:
Երկրի վարչապետ Մարիկ Ռյուտեն հաղորդել է, որ Նիդերլանդները լրացուցիչ անձնակազմ են ուղարկել Խարկով: Նրա խոսքով՝ սա թույլ կտա ավելի արագ վերականգնել զոհվածների մնացորդների եւ անձնական իրերի փնտրմանն ուղղված գործունեությունը:
Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հուլիսի 17-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ, (մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ՝ 193 մարդ) զոհվել էին:





























