Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային առաջարկել է պատասխանատվությունից ազատել փետրվարի 22-ից վեր Դոնբասի տարածքում քրեական եւ վարչական հանցագործություններ կատարած հակամարտության մասնակիցներին:

Օրինագծի համաձայն, հետապնդումից ազատվում են Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների ինքնահռչակված մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հատուկ գործողությունների մասնակիցների դեմ գործող անձինք: Քաղաքացիները պատասխանատվությունից ազատվում են՝ մեկ ամսվա ընթացքում բոլոր պատանդների հետ վերադարձման  եւ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ներկայացուցիչների կողմից զենքերի եւ վարչական ու այլ շենքերի հանձնման պայմանով:

Նաեւ նշվում է, որ օրենքը չի տարածվում առաձնապես ծանր հանցագործություններ կատարած եւ մալայզիական Boeing-ի կործանման հետաքննությանը խոչընդոտողների նկատմամբ: