ԵԱՀԿ-ն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության կողմերի մասնակցությունը ինտենսիվ բանակցություններին: Նման կոչով հանդես է եկել ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կսպրշիկին:

Նրա խոսքով՝ այս գործընթացի առաջխաղացման համար դրական կգնահատվեն կողմերի ցանկացած ջանքերն ու նախաձեռնությունները:

ԵԱՀԿ-ն կողմերին ներկայացրել է իր առաջարկությունները եւ կոչ արել անցնել ինտենսիվ բանակցությունների:

«Այժմ կողմերը պետք է բոլոր անհրաժշտ քայլերը ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար», - ասել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ-ն, Միսնկի խմբի համանախագահները պատրաստ են հակամարտության կողմերին աջակցություն ցուցաբերել, նշել է նա:

Կասպրշիկը նաեւ դրական է գնահատել Սոչիում եւ Ուելսում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը եւ հույս հայտնել, որդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագայի հրավերով հանդիպմանը: