Սեպտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ քննարկել ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է նաեւ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները:




























