Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 24-ին, ժամը 18.35-ին, Ջրաշեն գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 32-ամյա Սոս Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 22-ից խուսափել է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով դատարանի կողմից նշանակված պատժի կրումից: