Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության կազմակերպված հանացվորության դեմ պայքարի գլխավոր եւ Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Սմբատ Ս.-ին եւ 18-ամյա Տիգրան Ա.-ին՝ Սմբատ Ս.-ի վարած «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Տիգրան Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված:

Համանման զանգված է հայտնաբերվել նաեւ ավտոմեքենայից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան Ա.-ն ցանկացել է հյուրասիրել Սմբատ Ս.-ին, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: