Ֆոտոլրագրող Ջանմարկո Մարավիլան «Հայրերի հողը» շարք է պատրաստել, որը նվիրված է Հայաստան փախած եւ իրենց պատմական հայրենիքում նոր կյանք սկսած սիրիահայերին: Այս մասին գրում է ամերիկյան «The Washington Post» պարբերականը:

Այս տարվա մարտին Քեսաբի վրա հարձակվեց «Ալ Քաիդա»-ի սիրիական թեւը հանդիսացող «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն: Սիրիայի քրիստոնյա հայերը, ովքեր ապրում եւ աշխատում էին այդ շրջանում, ստիպված էին փախչել՝ հետեւում թողնելով իրենց ձեռնարկություններն ու սեփականությունը: Մինչ բազմաթիվ լրագրողներ հաղորդում էին հարեւան Լիբանան անցած փախստականների մասին, ֆոտոլրագրող Ջանմարկո Մարավիլան իր ֆոտոխցիկի օբյեկտիվն այլ ուղղությամբ է տարել. այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փոխադրվել են Հայաստան:

Իր «Հայրերի հողը» շարքում նա ուսումնասիրում է նոր մարտահրավերները, որոնց բախվում են շատ փախստականներ՝ փորձելով հարմարվել նոր կյանքին: