Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 25-ին, ժամը 18.52-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նորավան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.20-ին, մարվել` 21.42-ին:

Այրվել է Ն. Կ.-ին պատկանող տան տանիքը՝ 130 քմ, հյուրասենյակի գույքը՝ մահճակալ, զգեստապահարան, աթոռ: