Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:

Բացահայտվել է նաեւ խուլիգանության 2, շորթման եւ որսագողության 1-ական, գողության եւ խարդախության 3-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: