Թբիլիսիի քաղխորհրդի պլանավորման հանձնաժողովը մայրաքաղաքի արվարձանում`Լիլո գյուղում, անօթեւանների համար կացարան կառուցելու որոշում է ընդունել:

Հանրակացարանից բացի ծրագրվում է սննդային եւ բժշկական բլոկների կառուցում:

«Նախագիծը կիրագործվի խելամիտ ժամկետներում: Ձմեռային ժամանակահատվածում այն իսկակական փրկություն կլինի անօթեւանների համար, ովքեր մինչեւ այդ ապրել են վրաններում», - հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի բարեկեցության ծառայության ծառայության պետ Ավթանդիլ Սուդաձեն, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Անցած ձմռանը Թբիլիսիի Սամգորսկի շրջանում անօթեւանների համար վրանային կացարան էր բացվել: Այդ նույն տարածքում գործում էր նաեւ վրանային ճաշարանը: