ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց եւ 26 միջազգային պայմանագիր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, նշվել է Հայաստանի ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 29-ի նիստում: