Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սադրիչ է որակել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասին խոսակցությունները:

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Կ.Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի հետ կապված նշեմ, որ անհիմն ու «պրովոկացիոն» խոսակցություններին չենք արձագանքում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Կառավարության որոշմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ամրակցվեց պաշտպանության նախարարությանը՝ պատճառաբանությամբ, թե համալիրի բյուջետային վարկի պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ դրամ։

Այսօր հրավիրված ասուլիսում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի հարցերով պատասխանատու Կորյուն Գրիգորյանը հայտարարել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսուհետ կոչվելու է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր: