Վերահսկիչ պալատի կողմից գազաֆիկացման աշխատանքներից ընտրությամբ ստուգվել են Սյունիքի 7 համայնքում կատարված աշխատանքները, որի արդյունքում պարզվել է, որ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են եւ չեն շահագործվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ կատարած վերահսկողության արդյունքների քննարկման ժամանակ:

 Հաշվի առնելով արձանագրված բոլոր թերությունները՝ Վերահսկիչ պալատն առաջարկել է Սյունիքի մարզի Խնածախ եւ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքների գազաֆիկացման աշխատանքների պայմանագրերի արժեքը 27.2 մլն դրամով նվազեցնել: Վերահսկիչ պալատը ՀՀ կառավարությանն առաջարկել է նախկինում կառուցված անորակ, քայքայված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: