Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, սեպտեմբերի 16-ին, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արտաքին նշաններն են. հասակը՝ 165 -170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով:
Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
.jpeg)




























