Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը չմեկնաբանեց հարցը, թե արդյոք Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ է դրվելու, երբ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ երկիր:

Հայաստանում ԵՄ ակումբի երրորդ միջոցառման շշրջանակներում, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան Մելքոնյանը հայտարարեց, որ դրա վերաբերյալ բազմիցս պատասխաններ տրվել են: «Թույլ տվեք չմեկնաբանել այդ հարցը, քանի որ, անկեղծ ասած, տարօրինակ է ամեն անգամ բարձրացնել այդ հարցը եւ կրկին քննարկում սկսել: Կարծում եմ, սպառիչ պատասխաններ դրա վերաբերյալ բազմիցս տրվել են: Իմաստ չեմ տեսնում կրկին քննարկել այդ հարցը»,-ասել է նա:

Նշենք, որ վախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի պայմանները, որտեղ հիշատակվում է «Հայաստանի Հանրապետության տարածք» արտահայտությունը: Պայմանագրի նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է մաքսակետ դրվի: