Սեպտեմբերի 26-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարյալ Արտակ Հակոբյանը կատարել է ինքնավնասում. մակերեսային քերծվածքներ է հասցրել աջ բազկի հատվածում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Բժշկի կողմից վերքերը մշակվել են: Լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե հիմարկի աշխատակիցը հարձակվել է դատապարտյալ Ա. Հակոբյանի վրա, իրականությանը չի համապատասխանում:
Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն»,-գրել է նա:




























