Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը բացարձակորեն չի նպաստում, դեռ ավելին՝ հակասում է մարդու քաղաքական ազատություններին ու իրավունքներին վերաբերող հիմնարար դրույթներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Ալեքսանդր Մարկարովը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ քաղաքագետը նշեց, որ այնտեղ, մի փոքր բացելով բանակցային գործընթացի չակերտները, ուշադրություն է հրավիրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող առանցքային տարրին՝ քաղաքացիների կամքի ազատ արտահայտմանը: «Այդ տարրի հիմքում ընկած են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնց արձանագրված են Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում: Ըմբռնումով մոտենալով հարցին, որ ժամանակակից փուլում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված տարատեսակ հակամարտություններ օժտված են որոշ առանձնահատկություններով, մյուս կողմից, պետք է մատնանշել վերջին 10-15 տարիների ընթացքում քաղաքականության մեջ առկա է այն միտումը, որ հենց հանրաքվեի միջոցով է իրացվում ինքնորոշման իրավունքը», - ընդգծեց Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով՝ անցնող բանակցային գործընթացը հաշվի առնելով՝ պարզ է, որ հանրաքվեն դիտարկվում է՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար տարր: «Ընդ որում, հակամարտության լուծման ձեւաչափը նախկինի պես գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների իրավասությունների շրջանակներում:



























