Նիժնեկամենսկում դատարանը առողջությանը ծանր վնաս հասցնելու գործում մեղավոր է ճանաչել վարորդին, որը վրաերթի էր ենթարկել հետիոտնի, ինչից հետո կծել էր վերջինիս ականջը:

Մեղավորը երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ըստ գերատեսչության՝ այս տարվա մարտին ՎԱԶ-2108 մեքենայի վարորդը հետիոտնային անցուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչից հետո նրանց միջեւ վեճ է սկսվել, տղամարդիկ գլորվել են գետնին, արդյունքում վարորդը կծել է հակառակորդի աջ ականջը:

 «Դատական նիստում Իմիլբաեւ Ռ.Ռ.-ն մեղքը խոստովանել է, տուժածին կամավոր փոխհատուցում վճարել», - նշված է գերատեսչության հաղորդագրությունում: