Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, սպտեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Հաղթանակի պողոտայի եւ Տերյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 18-ամյա Կարեն Գ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել էր սեւ դիմակ, պտուտակահան, աքցան, ձեռնոցներ, լապտեր եւ սինթետիկ թելից գործված պարան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Գ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, ոմն Արմանի հետ Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեում գտնվող, չգործող վաճառատան պատուհանը բացելով՝ գողացել են սպորտային պայուսակներ, գովազդային վահանակի լույսեր եւ տեսախցիկի ձայնագրման սարք:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կարեն Գ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




























