Երեւանի Մարգարյան եւ Ֆուչիկ փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 27-ին, ժամը 00.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























