Սեպտեմբերի 26-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 40-ամյա մի տղամարդ եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 10.15-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Շերբինա փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: