Սեպտեմբերի 26-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 38-ամյա տղամարդ եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Հաղթանակի պողոտայի եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























