Կահիրեի դատարանը (սեպտեմբերի 27-ին) Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճռի հրապարակումը հետաձգել է նոյեմբերի 29-ին, փոխանցում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Մուբարաքը մեղավոր էր ճանաչվել հարյուրավոր ցուցարարների սպանության եւ կոռուպցիայի մեջ: Նա ինքը հերքում է բոլոր մեղադրանքները: Նախորդ լսումներին Մուբարաքը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն դատավճիռը ուղարկվել էր վերանայման: