Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը հիմնարկի վարչակազմին ներկայացրել է անօրինական պահանջներ, այնուհետև, ժամը 20:30-ի սահմաններում կոտրել է պատուհանի ապակին և բեկորով մակերեսային կտրվածք է կատարել որովայնի շրջանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

 Ցուցաբերվել է բուժօգնություն: Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: