2013թ. նախագահական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին հովանավորել է Ավետարանչական եկեղեցին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողներին ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
«Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ Ամերիկայի եկեղեցիներից մեկը՝ Ավետարանական եկեղեցին և Ավետարանչական ընկերակցությունը, ֆինանսավորում են Հայաստանի նախագահի թեկնածուներից մեկին: Հիմա կարող եմ ասել, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- ասաց Ամարյանը։
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարը հրաժարվեց ներկայացնել այլ մանրամասներ կամ այդ տեղեկության աղբյուրը։




























