Մի շարք թուրք մտավորականներ արձագանքել են թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությանը, որ թուրքական նոր դասագրքերում կան հայերի նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանող ձեւակերպումներ:

Թուրք մտավորականների կոչ-բողոքի մեջ նշվել է, թե որպես մտավորական իրենք ամաչում են, որ 2015-ին ընդառաջ իրենց երեխաները դասագրքերում նման բաներ են կարդալու:

Մտավորականները կոչ են արել անմիջապես ներողություն խնդրել Թուրքիայի հայ աշակերտներից եւ դպրոցներից հավաքել հիշյալ դասագրքերը:

Հիշյալ կոչ-բողոքի տակ ստորագրել են հայտնի թուրք մտավորականներ Բասքըն Օրանը, Այշե Գյունայսուն, Ահմեդ Ալթանը, Ալի Նեսինը, Թաներ Աքչամը եւ այլք: