Ծովակի բնակիչներ՝ հայր ու որդի Հրավարդ ու Մանուկ Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալված Հրանտ Շաբոյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հայր ու որդուն ծեծի ենթարկած մյուս անձը՝ Մարտին Սարգսյանը, դեռ չի հայտնաբերվել, միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գուղի բնակիչներն սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, փակել են Երեւան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի հատվածը՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաննների, որոնց սեպտեմբերի 20-ին դաժանաբար ծեծի են ենթարկել: Ըստ նախնական տեղեկությունները ծեծի պատճառը եղել է իրար ճանապարհ չզիջելը:



























