Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 28-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացել, որ Քուչակ-Եղիպատրուշ միջհամայնքային ավտոճանապարհին «ՎԱԶ 2105» մակնիշի 34TP211 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ սահել դեպի ձորը, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել Գ. Հ.-ի ավտոմեքենան:



























