Իտալիայի ոստիկանությունը հանրահայտ Prada ապրանքանիշի սեփականատերերի հաշիվների նկատմամբ մանրամասն ստուգումներ է սկսել: Նրանք կասկածվում են հարկեր չվճարելու մեջ:
Ստուգումն իրականացվում է Միուչի Պրադայի եւ նրա ամուսնու՝ Պատրիցիո Բերտելիի հաշիվների նկատմամբ եւ սկսվել է այն բանի հետո, երբ ապրանքանիշը 2013թ. Լյուքսեմբուրգից հոլդինգը Իտալիայի վերադարձնելու որոշում էր ընդունել, հաղորդում է BBC-ն:
Ամենաոճային տանը հայտարարել են «ոչ ընկերությունը եւ ոչ էլ իր դուստր ընկերությունները տվյալ գործի հետ ոչ մի առնչություն չունեն»:
Ինչպես նշում է գործակալությունը, ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի նվազել են 2%-ով, եւ այս տարի ընդհանուր առմամբ արժեզրկվել են 30%-ով:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարի իտալական հարկային ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել նաեւ Դեմենիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի՝ Dolce & Gabba-ի սեփականատերերի հաշիվների նկատմամբ:




























