Սեպտեմբերի 25-ին, երեկոյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Անվտանգության ծառայության հերթապահ մաս հաղորդվել էր, որ Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի մոտակայքում անհայտ անձինք քարով կոտրել են Երեւան-Գյումրի երթուղում գործով էլեկտրագնացքի ապակին: Էլեկտրագնացքը կայարանից ուղեւորվում էր Երեւանի դեպո:
Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարզեցին խուլիգանի ինքնությունը՝ դա 13-ամյա տղա էր, ով զղջացել եւ ընդունել էր արարքը:
Ոստիկանությունից կանչել են անչափահասների հարցերով աշխատակիցներին, որոնք կշարունակեն աշխատանքը տղայի հետ:




























