Ուկրաինան մինչեւ 2020թ.  պետք է ռազմական պետություն դառնա, ինչպես որ նախատեսված է բարեփոխումների «Ռազմավարություն-2020» ծրագրով: Այս մասին հայտնում է ուկրաինական Pravda թերթը՝ մեջբերելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Շիմկիվի խոսքերը: «Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ Ուկրաինան պետք է  ռազմական պետություն դառնա», - ասել է նա սեպտեմբերի 29-ին Կիեւում «Ռազմավարություն-2020» ծրագրի հանրային քննարկումների ընթացքում:

Ըստ Շիմկիվի`  բարեփոխումների ծրագիրը նախատեսում է 2014թ. Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման ավելացում 1%-ով՝ 2020 թ. հասնելով մինչեւ  ՀՆԱ-ի 5%-ի:

Բարեփոխումները նաեւ նախատեսում են, որ Ուկրաինայում ավելացվելու է զինվորականների թիվը:

Հիշեցնենք, որ  «Ռազմավարություն 2020»-ը ներառում է շուրջ 60 բարեփոխում եւ հատուկ ծրագրեր, որոնց իրականացումը Ուկրաինային թույլ կտա մտնել Համաշխարհային բանկի  վարկանիշի Թոփ-20-ում` բիզնեսը վարելու պարզության  վարկածով, ավելացնել ՀՆԱ-ն` մինչեւ  16 հազար դոլար, ինչպես նաեւ հինգ տարվա ընթացքում ավելացնել ուղղակի արտասահմանյան ներդրումների հոսքը` մինչեւ 40 միլիարդ դոլար: