Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ իշխանափոխության հարցը կա՞ եռյակի պահանջների մեջ, թե ոչ: Այս եւ մյուս հարցերի պատասխանները ժողովուրդը կստանա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին՝ ճշտելու, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը միայն եռյակի հանրահավաքներին ելույթ ունեցողների՞, թե նաեւ ԲՀԿ-ի պահանջն է: Պատգամավորն ասաց, որ մարդկանց հուզող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն հոկտեմբերի 10-ին՝ մայրաքաղաքում՝ Ազատության հրապարակում: Կմասնակցեն եռյակի առաջնորդները այդ հանրահավաքին, թե ոչ, մամուլի խոսնակը նշեց նույնը՝ հոկտեմբերի 10՝ Երեւան՝ Ազատության հրապարակ:
Նշենք, որ եռյակի մարզային հանդիպումներում Արմեն Մարտիրոսյանը, Լեւոն Զուրաբյանը իրենց ելույթներում իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ են դնում:




























