Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում գործարարը դանակահարել է կնոջը եւ ինքնասպան եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ-ի Քննչական վարչությունը:

Ըստ աղբյուրի` սեպտեմբերի  27-ի ցերեկը բնակելի շենքի բնակարանում հայտնաբերվել են  ամուսիններ Անդրեյ եւ Իրինա Լունկովները՝ երկուսն էլ իրանի հատվածում դանակի վնասվածքներով: Պարզվել է, որ տղամարդը դանակի հարվածներ է հասցրել  կնոջը, որից հետո ինքնասպան է եղել: 

Ամուսինների մահվան փաստով նախաքննություն է անցկացվում, սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: «Նրանք երկուսն էլ գործարարներ են. սակայն զոհվածների կոմերցիոն գործունեության հետ կապված տարբերակը քննությունը բացառում է», - նշել են իրավապահ մարմիններում:

Ներկայումս իրականացվում են քննչական գործողություններ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար: