Ոստիկանության Արաբկիրի բաժնում, սեպտեմբերի 23-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում Արաբկիրի 17-րդ եւ 19-րդ փողոցների միջնամասում կապույտ հագուստով մի տղա պոկել է 17-ամյա Հարություն Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 17-ամյա Մովսես Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել հանցանքը:

Կատարվում է նախաքննություն: