Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 40-ամյա Հայրիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. հոկտեմբերի 22-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):