ԱՖԿ «Սիստեմա»-ի բաժնետոմսերն էժանանում են ավելի քան 25%-ով՝ թարմացնելով 5 տարվա մինիմումը՝ «Բաշնեֆտի» նախկին գլխավոր տնօրեն Ուրալ Ռահիմովի մասին լուրերի պատճառով»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով մոսկովյան բորսայի տվյալները:
Ըստ գործակալության` շուտով տեղի է ունենալու աճուրդի բնական ռեժիմի դադարեցում եւ սկսվելու է դիսկրետ (ընդհատ) աճուրդ:
Մոսկվայի պետական դատարանը երկուշաբթի պարզել է, որ «Բաշնեֆտի» նախկին գլխավոր տնօրեն Ուրալ Ռահիմովը, օգտագործելով հոր` Բաշկիրիայի առաջին նախագահ Մուրտազ Ռահիմովի ծառայողական դիրքը, գողացել է նավթային այդ ընկերության բաժնետոմսերը:



























