Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Հակոբյանի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում ասվում է.
«Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի անժամանակ մահվան մասին:
Դավիթ Հակոբյանը քաղաքական գործչի իր տեսակով եւ հայացքներով ուրույն ներդրում է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում՝ ակտիվորեն ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում:
Խորապես ցավակցում եւ իմ զորակցությունն եմ հայտնում Դավիթ Հակոբյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին»:




























