ՀՀ Անկախության 23 ամյակին նվիրված  «Թիվ 1 հանրային վարկանիշ» մրցանակաբաշխությանը պարգեւատրվել են հայրենական 32 ընկերություններ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին միջոցառման կազմակերպչական խմբից՝ նշելով, որ մրցանակաբնաշխությունը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հասարակության շրջանում ապրանքանիշեի եւ ընկերությունների վարկանիշը պարզելու սոցիոլոգիական հարցումների հետազոտական ծրագիրն իրականացրել է Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով: Հարցումներն անցկացվել են ՀՀ ողջ տարածքում:

Սոցհարցումների արդյունքում պարզվել են ամենաբարձր հանրային վարկանիշ ունեցող ընկերությունների անունները, եւ, ըստ այդմ, սահմանվել է մրցանակների շուրջ 30 անվանակարգ: Մրցանակների հանձնումը վստահվել է Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող անձանց՝գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին, ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյան, Կարինե Աճեմյանին եւ այլոց:

Ներկայացնում ենք մրցանակների արժանացած ամենաբարձր վարկանիշ ունեցող ընկերությունների ցանկն ամբողջությամբ:

1.  «Երեւան քաղաքի ճանապարհաշինարարական ներդրումային լավագույն ծրագիր» անվանակարգում հատուկ մրցանակի է արժանացել Երեւանի քաղաքապետարանի «Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման ծրագիրը»:

2. Հասարակական  կարծիքի   ուսումնասիրման  արդյունքում  ‹‹Լավագույն  բարեգործ››  անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  Գագիկ Ծառուկյանը:

3. Շինարարական  կազմակերպության  փորձագիտական գնահատման  արդյունքում  ‹‹Հիդրոտեխնիկական  եւ  ջրատնտեսական  շինարարության  առաջատար  ընկերություն››  անվանակարգում  լավագույն  է  ճանաչվել  ‹‹ԱՐՓԱ- ՍԵՎԱՆ›› ԲԲԸ-ն:

4. Շինարարական  կազմակերպության  փորձագիտական գնահատման  արդյունքում  ‹‹Ճանապարհաշինարարական  և  քաղաքացիական  շինարարության  առաջատար  ընկերություն›› անվանակարգում  լավագույն  է  ճանաչվել ‹‹ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ›› ՓԲԸ-ն:

5. Շինարարական կազմակերպության փորձագիտական գնահատման  արդյունքում ‹‹Արդյունաբերական շինարարության առաջատար  ընկերություն››  անվանակարգում  լավագույն  է  ճանաչվել  ‹‹ՀԱԷԿ –ի  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ››  ՓԲԸ-ն:

6.  Հասարակական  կարծիքի   ուսումնասիրման  արդյունքում  ‹‹Շինանյութի  լավագույն  խանութ – սրահների  ցանց››  անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  «Իդեալ համակարգը»:

7. «Լավագույն սուրճ» անվանակարգում առաջատար է ճանաչվել «Ռոյալ Արմենիան»:

8.Ձեռնարկության  փորձագիտական  գնահատման  արդյունքում  ‹‹Անվտանգության  ծառայության  առաջատար››  անվանակագում  լավագույն  է  ճանաչվել  ‹‹ԱՐՄՈԲԻԼ››  ՓԲԸ-ն:

9. Հասարակական  կարծիքի   ուսումնասիրման  արդյունքում  ‹‹Վարկային  լավագույն  ընկերություն››  անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  ‹‹ՖԻՆՔԱ››  ՈՒՎԿ  ՓԲԸ- ն:

10. Հասարակական  կարծիքի   ուսումնասիրման  արդյունքում  ‹‹Լավագույն  կաթնամթերք›› անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  ‹‹ԱՇՏԱՐԱԿ  ԿԱԹ››  ՓԲԸ-ն:

11. Հասարակական  կարծիքի   ուսումնասիրման  արդյունքում  ‹‹Հանքային  ջուր  արադրող  լավագույն  ընկերություն››  անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  ‹‹ՋԵՐՄՈՒԿ  ԳՐՈՒՊ››  ՓԲԸ-ն:

12.Ձեռնարկության  փորձագիտական  գնահատման  արդյունքում  ‹‹Հայկական  ավանդույթը  պահպանող  լավագույն  կոնյակ››  անվանակարգում  լավագույն  է  ճանաչվել ‹‹ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ›› ԲԲԸ-ն:

13.  Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի փորձագիտական  գնահատման արդյունքում «Արցախի առաջատար արտադրող» անվանակարգում  լավագույն է ճանաչվել «ԱՐՑԱԽ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ-ն:

14. «Մարզային լավագույն ներդրումային ծրագիր» անվանակարգում առաջատար է ճանաչվել «ՍԱԳԱՄԱՐ» ընկերությունը:

15. Ձեռնարկության  փորձագիտական  գնահատման  արդյունքում   ‹‹Տեղական  կոշիկի  տարվա  լավագույն  արտադրող››  անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  SALI- ն:

16. Հասարակական  կարծիքի   ուսումնասիրման  արդյունքում  ‹‹Լավագույն  Բանկ››  անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  ‹‹ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ››  ՓԲԸ –ն:

17. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում ‹‹Բնական լավագույն  հյութ›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ‹‹NOYAN›› -ը:

18. Հասարակական  կարծիքի   ուսումնասիրման  արդյունքում ‹‹Համակարգիչների  լավագույն  խանութ  սրահների  ցանց›› անվանակարգում առաջատար է ճանաչվել  RICH  ELECTRONICS-ը:

19. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում ‹‹Վճարման  լավագույն  համակարգեր›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ‹‹ԹԵԼ-ՍԵԼ›› ՓԲԸ-ն:

20. Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ «Առողջարանային ծառաության մատուցող լավագույն ընկերություն» անվանակարգում առաջատար է համարվում «ՕԼԻՄՊԻԱ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ»:

21. Հասարակական  կարծիքի   ուսումնասիրման  արդյունքում  ‹‹Լավագույն  մարզպետ››  անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  ԷԴԳԱՐ  ՂԱԶԱՐՅԱՆԸ:

22. Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում ‹‹Հայկական  լավագույն  գազավորված  զովացուցիչ  ըմպելիք›› անվանակարգում  առաջատար  է  ճանաչվել  ‹‹ՀԱՅ - ԿՈԼԱ››-ն:

23. Ձեռնարկության փորձագիտական  գնահատման  արդյունքում  ‹‹Հայրենական  կահույք  արտադրող  լավագույն  ընկերություն›› անվանակարգում  լավագույն  է  ճանաչվել  «ՓԱՅՏԵՐԻ  ԱՇԽԱՐՀԸ» (THE  WORLD OF  WOODS)-ը:

24. Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ  ՀՀ կոնյակագործության ոլորտում «հաջողված երիտասարդ բիզնես» անվանակարգում առաջատար է համարվում «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ն:

25. Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Տարվա  տեխնոլոգիական  հայտնություն›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ‹‹ԱՐՄԹԱԲ  ԹԵՔՆՈԼՈՋԻՍ›› ՍՊԸ:

26. Ձեռնարկության  փորձագիտական  գնահատման  արդյունքում   ‹‹Ոսկեգործության  մեջ  հայկական ձեռագիր›› անվանակարգում լավագույն  է  ճանաչվել  ‹‹GAFRI  JEWELLERY»-ին:

27. Ձեռնարկության  փորձագիտական  գնահատման  արդյունքում ‹‹Նոր կառավարման,  տեխնոլոգիայի  և  որակի  լավագույն  համադրություն››  անվանակարգում  լավագույն  է  ճանաչվել ‹‹Կոտայք›› գարեջրի գործարան ՍՊԸ-ն:

28. Ձեռնարկության  փորձագիտական  գնահատման  արդյունքում ‹‹Նորարական  տեխնոլոգիաների  կիրառման   կտրվածքով  առաջատար›› անվանակարգում  լավագույն  է  ճանաչվել ‹‹ԵՎՐՈԴԵՆՏ›› ՍՊԸ- ն:

29.Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ «Ախտորոշման  տեխնոլոգիաների կտրվածքով առաջատար կլինիկա» անվանակարգում մրցանակի է արժանացել «ԴԵԼՏԱ ԿԼԻՆԻԿ» ախտորոշման կենտրոնը»

30. Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ «Որակյալ քաղցրավենիքի հայրենական արտադրող» անվանակարգում լավագույնն է համարվում «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն:

31.Ձեռնարկության  փորձագիտական  գնահատման  արդյունքում ‹‹Լավագույն  տաքսի  ծառայություն›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ‹‹VIP  SERVICE››- ը:

32. Ծաղկեփնջերի ձեւավորման լավագույն ծաղկի սրահ է ճանաչվել ‹‹Էնի Ռոզ›› ՍՊԸ-ն:

Միջոցառումը վարել են Լուսինե Թովմասյանն ու Ավետ Բարսեղյանը: Երաժշտական կատարումներով հանդես են եկել Լեյլա Սարիբեկյանը, Միքայել Պողոսյանը, «Բերդ» պարային համույթը, «Վահագն» դհոլահարների համույթը, Սոփո Գելովանին եւ այլք:

Նշենք, որ «Հանրային վարկանիշ» ծրագիրն իրականացնում է մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ներկայացվում են Հայաստանում գործող ընկերությունների կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության, հասարակության առաջ կազմակերպության ստանձնած պարտականությունների լիարժեք կատարման օբյեկտիվ գնահատականը: Հետազոտությունների արդյունքում դասակարգվում են ընկերությունների վարկանիշները՝ հիմնվելով հանրային գնահատականին: