ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 29-ին Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ ուժերի եւ միջոցների փակ կառավարման համակարգի մասին համաձայնագիրը, փոխանցում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում` 2009 թ. հուլիսի 14-ին: Այն հաստատում է ՀԱՊԿ ուժերի  եւ միջոցների կառավարման  համակարգերի ձեւավորման միջազգային իրավական հիմքերը, որոնք նախատեսված են, որպեսզի գաղտնի պահեն  ՀԱՊԿ ուժերի  եւ միջոցների համակարգի կառավարման ղեկավարության միջոցառումները` գործունեության բոլոր պայմաններում:

Համակարգի ձեւավորումը հիմնված է ՀԱՊԿ զորքերի, համատեղ միջոցների եւ դրանց կիրառման  կանոնների միասնականացման վրա: