Թող ոչ ոք չմտածի, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարության սրտով է ոչ իշխանական ուժերին խոսքի իրավունքից զրկելը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խորհրդարանի նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Կարծում եմ, ոչ ոք դեմ չէ, որ նիստերի ժամանակ կարգուկանոն տիրի: Ազգային ժողովի կանոնադրությունը խախտելն անընդունելի է: Սակայն ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմությունից մեր որոշ գործընկերներ առաջնորդվում են հնագույն ասացվածքով. «Ինչ թույլտրվում է Զեւսին, չի թույլատրվում Ցուլին»: Նրանք կարող ենք բղավել, ընդհատել ամբիոնում կանգնած զեկուցողին եւ հետո այնտեղ բարձրանալով հայտարարել, որ իրենց զրկում են ձայնի իրավունքից: Հավատացեք, մեզանից ոչ ոք չի երազում գործընկերներին ձայնից զրկելու մասին: Դա մեզ էլ է տհաճ: Եթե օրակարգի քննարկում է ընթանում, պետք է այն քննարկել եւ ոչ մի այլ բան: Այլ թեմայով ելույթը պետք է ընդհատվի», –ասաց նա:




























