Ազգային ժողովի դահլիճում իրավախախտումները չպետք է վերածել հանցագործությունների: Այդ մասին այսօր՝սեպտեմբերի 29-ին, խորհրդարանում հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր գագիկ Ջհանգիրյանը:
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ. եթե խոսքը ծանր հանցագործությունների, ենթադրենք, սպանության կամ նման այլ բանի մասին չէ, ապա քրեական պատժի տարր մտցնելու անհրաժեշտություն չկա: Այսինքն, եթե խոսքը մանր խախտումների մասին է, որոնք դահլիճից դուրս կհամարվեին խուլիգանություն» , - ասաց Ջհանգիրյանը: Նմանապես, պետք չէ քրեական պատասխանատվություն կիրառել բացակայող գործընկերների փոխարեն քվեարկող պատգամավորների նկատմամբ: «Ոչ միայն պետք է չէ, այլ նաեւ անօգուտ է: Միեւնույն է մեկը մյուսի փոխարեն, հավանաբար, կքվեարկեն Հանրապետական կուսակցության անդամները: Իսկ ոստիկանությունն ու դատախազը նրանց հավատարիմ են», - հավելեց նա:




























