Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյանի փողոցի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու եւ իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: