Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 28-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ հոնքային քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 18-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ նշված վթարի ժամանակ գտնվել է «ՎԱԶ-21063»-ի սրահում:

Կատարվում է քննություն: