Հայաստանում ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպությունն արժանացել է «Գրան Պրի» մրցանակի`որպես 2013-2014 թթ. «Lավագույն վարկային կազմակերպություն» Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՖԻՆՔԱ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մրցանակը ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանին է հանձնել Գելլափ Ինթերնեյշնլի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Այնուհետև ցուցադրվել է ՖԻՆՔԱ-ի մասին պատմող կարճ տեսաֆիլմ, որից հետո ամբողջ դահլիճին էլ ավելի բարձր տրամադրություն է հաղորդել երգչուհի Արփին` կատարելով ՖԻՆՔԱ-ի հիմնը:
Նշենք, որ 2013 և 2014թթ. Գելլափ Ինթերնեյշնլը սեփական նախաձեռնությամբ հասարակական հարցումներ է իրականացրել Հայաստանում` նպատակ ունենալով հետազոտել հայկական շուկայում գործող տարբեր ապրանքանիշերի և կազմակերպությունների վերաբերյալ սպառողների անկախ և անաչառ կարծիքը: Երկու տարիների հարցումների արդյունքում էլ ՖԻՆՔԱ-ն ճանաչվել է լավագույն վարկային կազմակերպություն Հայաստանում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը նշել է, որ շատ ուրախ է, որ Հայաստանում, ինչպես այլ զարգացած երկրներում, և` հաճախորդը, և` հաճախորդների կարծիքը սկսվել են կարևորվել, և անցել են այն ժամանակները, երբ հաճախորդն էր խնդրողի դերում: Նա ավելացրել է, որ հուսով է`ՖԻՆՔԱ-ն ապագայում էլ կարդարացնի իր հաճախորդների սպասելիքները, կանի ավելին իր հաճախորդների և հայրենիքի համար:
Հիշեցնենք, որ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն գործում է արդեն 15 տարի: Կազմակերպությունն ունի մասնաճյուղերի լայն ցանց ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում: Ներկայումս ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 56,000 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 24,6 միլիարդ ՀՀ դրամ:
(1).jpg)
.jpg)
(1).jpg)
(1).jpg)





























