Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 29-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի եւ Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածում (105-րդ կմ) բախվել են «Ուրալ» մակնիշի 0363 UO (վարորդ՝ 1995 թ. ծնված Ա. Ա.) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի QGQ 489 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ՝ 1987 թ. ծնված Պ. Ա.-ը, 1986 թ. ծնված Ռ. Հ.-ը հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները Ռ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Պ. Ա.-ինը եւ Ա. Ե.-ինը` միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենա են տեղափոխել Ա. Ե.-ին, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:



























