Սեպտեմբերի 29-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածում՝ «Սառնաղբյուր» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում (17-րդ կմ) բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 19 OS 385 եւ «ԶԻԼ» մակնիշի 512 LL 36 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Տուժածները՝ 1979 թ. ծնված Ա. Ա.-ը եւ 1987 թ. ծնված Հ. Փ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: