Աստրախանում Կասպյան չորրորդ գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում, չնայած համաշխարհային եւ ռուսական տնտեսություններում գոյություն ունեցող խնդիրներին:
Հանդիպման ընթացքում նախագահների ներկայությամբ միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել փոխադարձ ներդրումները խրախուսելու եւ պաշտպանելու մասին:




























